ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ

Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաջորդ շաբաթ ամբողջ կազմով այց  կկատարի Կիև՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների սկսվելու երրորդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Կեերսմակերը։

«Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովի ամբողջ կազմը այց կկատարի Կիև՝ երրորդ տարելիցի առթիվ», - ասել է նա:

Եվրամիությունը նաև նախատեսում է մինչև փետրվարի 24-ը սահմանել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը:

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է մեկնարկել 2022 թ. փետրվարի 24-ին։ 

  • Կիսվել: