«Էվոկաբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ Վազգեն Գևորկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի զարգացման գործում մեծ ներդրումների և ի շահ Երևանի իրականացրած բարեգործական գործունեության համար «Էվոկաբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ Վազգեն Գևորկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով գործակցության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը համայնքի զարգացման կարևոր նախապայմաններից է։


