հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե որեւէ մեկը ծաղիկ դներ իմ տղայի շիրիմին, նշանակում է՝ կպղծվեր իմ երեխայի գերեզմանը․ զոհվածի հայր

Եթե որեւէ մեկը ծաղիկ դներ իմ տղայի շիրիմին, նշանակում է՝ կպղծվեր իմ երեխայի գերեզմանը․ զոհվածի հայր

Զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկած ոստիկանները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը։

«Իմ երեխան ու բոլոր հերոսները պայքարել ու իրենց կյանքն են տվել բոլոր հերոսների համար։ Այդ սրբապիղծներն այստեղ չպետք է գան։ Ազգային ժողով կոչվող ախոռի դուռը թող փակեն, ամեն մեկն էլ մի ավտոմատ կամ փայտ վերցրած գնան սահման։ Եզի նման կարմիր ու սեւբերետավորները մայրերի ձեռքերն ոլորել են, հազար ամոթ իրենց։ Դրանք պետք է պատասխան տան օրենքի առջեւ, խելագարն ասել է չէ՝ օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Տղերքը զոհվել են, որ հիմա իրենց ծնողների ձեռքերն ոլորեի՞ն։ Այն ցավը, որ մեզ է կպել, թող կրկնակին իրենց լինի, որ հասկանան։ Եթե որեւէ մեկը ծաղիկ դներ իմ տղայի շիրիմին, նշանակում է՝ կպղծվեր իմ երեխայի գերեզմանը։ Ես ասում եմ՝ Անահիտ Ավանեսյանին պետք է գնդակահարեն, ինքը պետք է բերի իմ տղայի շիրիմին ծաղիկ դնի՞»,- ասաց զինծառայողի հայրը։

  • Կիսվել: