շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե նախարարի այդ հրամանը լիներ օրենքով, եւս կդիտարկեիք, որ դա օրենքով սահմանված չէ. Հրայր Թովմասյան

Եթե նախարարի այդ հրամանը լիներ օրենքով, եւս կդիտարկեիք, որ դա օրենքով սահմանված չէ. Հրայր Թովմասյան

Եթե ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանը սահմանված լիներ օրենքով. այս դեպքում եւս դուք կդիտարկեիք, որ այդ պարտականությունն օրենքով սահմանված չէ՞։ Այս մասին Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցով քննությանը դիմող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին հարցրեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը։

Արամ Վարդևանյանն ասաց, որ այդ դեպքում իրենք ավելի նվազ ձեւով կդիտարկեին խնդիրը.

«Եթե պարտականությունները սահմանված լինեին նման ձեւով, ապա խնդրի սահմանադրականության 39-րդ հոդվածի տեսանկյունից կնվազեր սահմանադրականության խնդիրը։ Հենց նույն օրենքում այն հիմնական կանոնները, որոնք իրացվում են, օրինակ՝ ինքնամեկուսացումը»։

  • Կիսվել: