երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Եթե մարդը ՀՀ–ում ամսական 75 հազար դրամով աշխատում է կամ աշխատանք չունի, դա նշանակում է, որ ինքը կրթություն չի ստացել․ Նիկոլ Փաշինյան

Եթե մարդը ՀՀ–ում ամսական 75 հազար դրամով աշխատում է կամ աշխատանք չունի, դա նշանակում է, որ ինքը կրթություն չի ստացել․ Նիկոլ Փաշինյան

Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ ինքը կրթություն չի ստացել: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ։

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասել է Նիկոլ Փաշինյանը:ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է,  որ 2023-ի բյուջեի նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 75.000 դրամ:

 

Նիկոլ Փաշինյանն այս առիթով ասել է․ «Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ իրենց երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն մեկ ամիս և 75 հազար դրամ ստանան և որ դա հակասում է իրենց պատկերացումներին:

  • Կիսվել: