կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
 Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները․ Էդգար Ղազարյան

Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները․ Էդգար Ղազարյան

«Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա հաստատ լինելու են այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր դատախազներն ու քննիչները»,-արձագանքելով իր դեմ հարուցված քրեական վարույթին՝ գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա մանրամասնել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը նրանց համար նախատեսել է հոդված 480-ը, որը վերաբերում է ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

«Զարմանում եմ ես սրանց վրա․ ենթադրենք նա լրիվ խելագարվել է իր արածից ու իր ցավից, էլ չասեմ «գործարանային դեֆեկտները», բա Ձեր խելքն ու՞ր էր, որ Ձեր կամքով եկել, ընկել եք իմ ձեռքը»,-հետգրությամբ նշել է նա։

  • Կիսվել: