կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Եթե հիմա ընդդիմությունը կոտրի Հանրային ռադիոյի դուռը, վերաբերմունք կունենամ, թող անի. Իսկ 2018-ի դեպքով չունեմ. Քոլոյան

Եթե հիմա ընդդիմությունը կոտրի Հանրային ռադիոյի դուռը, վերաբերմունք կունենամ, թող անի. Իսկ 2018-ի դեպքով չունեմ. Քոլոյան

Ես այդ ժամանակ աշխատում էի Պրահայում՝ «Ազատություն» ռադիոկայանում, ես ոչ մի վերաբերմունք չունեմ դրան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը՝ արձագանքելով հարցին, թե նորմա՞լ է համարում, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ կոտրեց Հանրային ռադիոյի դուռը:

«Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ է: Ես ասում եմ, որ ոչ մի վերաբերմունք չունեմ»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ եթե այսօր նույնը անի ընդդիմությունը, վերաբերմքունք կունենա՞, նա արձագանքեց. «Այո, եթե նույնը հիմա անի ընդդիմությունը՝ վերաբերմունք կունենամ: Թող անի»:

  • Կիսվել: