կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ-որ գործի, ուրեմն՝ դա պետք է լինի ամենալավը. Ծառուկյան

Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ-որ գործի, ուրեմն՝ դա պետք է լինի ամենալավը. Ծառուկյան

Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվելու է Հատիս լեռան վրա, որովհետեւ դիրքը շատ լավն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է որոշվել Հիսուսի արձանը տեղադրել Հատիս լեռան վրա:

՛՛Ամբողջ Հայաստանից որտեղից էլ նայես՝ սա երեւում է, ինքներդ էլ եղաք այստեղ, տեսաք, թե ինչ դիրք ունի՛՛,-հավելելց Ծառուկյանը եւ նշեց՝ քանի որ խոսակցություններ են եղել, թե պետք չէ, որ արձանը լինի պատմամշակութային տարածքներում, իրենք էլ ընտրել են ոչ պատմամշակութային տարածք։

Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե որոշ ժամանակ առաջ ասել էր, որ արձանի կառուցումը ոչ միայն հոգեւոր ուղերձ ունի, այլեւ ներքին հակասությունները հաղթահարելու հնարավորություն է: Արդյոք Ծառուկյանը հիմա կարծու՞մ է, որ այդ ուղերձը տեղ է հասել՝ հաշվի առնելով արձանի շուրջ խոսակցությունները:

Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Ուղերձն արդեն տեղ է հասել, ամենակարեւորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել, լինի հույս, հավատ, առանց հույսի ու հավատի ոչ մի բան չի լինելու, եթե կա հավատ, հույս, ամեն ինչն էլ իրականանալի է՛՛։

Ծառուկյանի խոսքով՝ դեպի Հատիս լեռ ճանապարհը բարեկարգվելու է, ինչպես նաեւ կառուցվելու է 5 կմ երկարությամբ ճոպանուղի։

՛՛Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ-որ գործի, ուրեմն՝ դա պետք է լինի ամենալավը, ամենահարմարավետը, մենք սա ամբողջ աշխարհին ենք ներկայացնելու՛՛,-ասաց Ծառուկյանը։

Նա հավելեց, որ արձանի առաջին հարկում լինելու է թանգարան, արձանի տարածքում ոչինչ չի լինելու, իսկ լեռան ներքեւում լինելու են քոթեջներ ու սրճարաններ:

 

  • Կիսվել: