Եթե առաջ վեր էինք թռնում մեքենա վարող կին տեսնելիս, հիմա դա սովորական երևույթ է և դա լավ է. Նիկոլ Փաշինյան
Հիմա ասենք մեքենա վարող կանայք, ես չգիտեմ քանի տոկոս են, բայց եթե առաջ վեր կթռնեինք մեքենա վարող կին տեսնելիս և վեր էինք թռնում, հիմա դա շատ սովորական երևույթ է, որ նորմալ է ու լավ է, որ դա նորմալ երևույթ է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա շատ բիզնեսներ կան, որ հենց կանայք հիմնադրում են, կանայք ղեկավարում են, բայց դա չի նշանակում, որ պրոբլեմը լուծված է: Եթե խնդիրն, առանձին վերցրած էկոնոմիկայի նախարարության կամ որևէ մի կառույցի մեջ չի, խնդիրն ընդհանուր առմամբ, այն վիճակագրության մեջ է, որ բնակչության մեծամասնությունը 52%-ը կանայք են, աշխատողների, 30 կամ 40%-ն են կանայք և այդտեղ խնդիր կա:
Բայց մյուս կողմից ամենաբարձր վարձատրվող սեկտորի՝ IT սեկտորի կանայք, կանայք 40 պլյուս տոկոս են։ Այսինքն, այստեղ հարցեր կան, որ պետք է պարզաբանվի: Կարծում եմ՝ իսկապես այս քննարկումը շատ կարևոր է, որովհետև բոլոր քննարկումները չէ, որ իրենք պետք է բերեն վերջնական արդյունքի: Սա մտքեր են, որ մենք մտածում ենք հանրություններն ինչ-որ չափով հաղորդակցվում են այս խնդրի հետ և այս քննարկումը մենք մեզ հետ պետք է տանենք և հետագա մեր աշխատանքի ընթացքում անպայման կարտահայտվի»,- ասաց նա: