ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես ուկրաինամետ եմ, բայց անխիղճ էսկալացիան շատ ռիսկային է Ուկրաինայի և աշխարհի համար. Մասկ

Ես ուկրաինամետ եմ, բայց անխիղճ էսկալացիան շատ ռիսկային է Ուկրաինայի և աշխարհի համար. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը քննադատել է Ղրիմի թերակղզու վրա հարձակման դեպքում Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։

«Ես ուկրաինամետ եմ, բայց անխիղճ էսկալացիան շատ ռիսկային է Ուկրաինայի և աշխարհի համար»,- գրել է Մասկը Twitter-ի իր էջում՝ պատասխանելով The New York Times-ի հոդվածին։

Ըստ նյութի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսում է գիտակցել, որ Ուկրաինային կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ ուժեր՝ Ղրիմի տարածքին հարվածելու համար, ինչը կամրապնդի Կիևի իշխանությունների դիրքերը հետագա բանակցություններում։

Սպիտակ տունը, ինչպես նշում է թերթը, մինչև վերջերս հրաժարվում էր Կիևին զենք տրամադրել թերակղզու վրա հարձակվելու համար, սակայն «այժմ այդ մոտեցումը սկսում է մեղմանալ»։

  • Կիսվել: