շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ես մարդկային ասացի՝ շփոթվել եմ. Խաչատուր Սուքիասյան

Ես մարդկային ասացի՝ շփոթվել եմ. Խաչատուր Սուքիասյան

Ես մարդկային ասացի՝ շփոթվել եմ, երբ եղել էր պայթյունի դեպքը այդ 400 քանիսն էր՝ կիսել էի, պահի տակ 210-ի փոխարեն 10 ասացի:  Սա է եղել, ես ուզում էի ասեի, որ այդքանը չեն զոհվել, մարդիկ պայթյունից էլ  էլ են զոհվել, մարդ եմ, ուղեղիս մեջ այդ թիվն էր եղել, շփոթած ասացի, ներողություն եմ խնդրում, մարդ եմ չէ՞։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրառանալով երեկ տված հարցազրույցում 2023-ի ռազմական գործողություններում զոհված արցախիցների թիվը հնչեցնելուն, իսկ հետո հայտարարությամբ պատգամավորը նշեց, որ շփոթմունք է եղել:  

 «Երեկ ես ներողություն խնդրեցի, մեքենայի մեջ եմ հիշել, զանգեցի մեր տղաներին, ասացի՝ մի հատ ճշտեք, ոնց որ սխալ թիվ եմ ասել, սա է եղել պատմությունը, ասացի հայտարաություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրները, քույրերն են, ինչի մասին է խոսքը, դա դարձնել ի՞նչ, այն դեպքում երբ երեկ հայտարարությամբ հանդես եմ եկել,  ասացի ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ զոհերի առջև, ի՞նչ ասեմ էլ ուրիշ, կա՞ մարդ, որ չի շփոթվում»: 

 

  • Կիսվել: