Ես հավատում եմ կաթողիկոսի ազնվությանը և արդար ցանկությանը․ Արամայիս Աղաբեկյան
Ես հավատում եմ կաթողիկոսի ազնվությանը և արդար ցանկությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգմավոր Արամայիս Աղաբեկյանը․
«Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ: Ես հավատում եմ կաթողիկոսի ազնվությանը և արդար ցանկությանը։ Սակայն չեմ հասկանում,թե ինչու Արցախի կորստից հետո Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն։ Ինչու՞ չպահպանվեց Արցախի թեմը,ո՞վ ստիպեց Կաթողիկոսին այսպիսի որոշում կայացնել»։


