երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես

Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես

Երուսաղեմի քաղաքապետ Մոշե Լիոնը նախօրեին այցելել է «Բնության թանգարան»՝ դիտելու հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։ 

Ցուցահանդեսը նվիրված է Սուրբ Երկրում հայկական հախճապակու արվեստի հաստատման 100-ամյակին և կազմակերպված է «Հայերը Երուսաղեմում» փառատոնի շրջանակում»։  Ցուցահանդեսում ներկայացված են Գևորգ և Դորին Սանդրունիների աշխատանքները։

«Բնության թանգարանի» շենքը պատկանել է հայ ընտանիքի: 1948 թվականից հետո այն վերածվել է թանգարանի:

 

  • Կիսվել: