շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Երթևեկության փոփոխություն Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկներում

Երթևեկության փոփոխություն Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի-Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի-Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկներում:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի լուսացույցներով:

 

  • Կիսվել: