ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Երթևեկության փոփոխություն կկատարվի Տիգրան Պետրոսյան փողոցում

Երթևեկության փոփոխություն կկատարվի Տիգրան Պետրոսյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի  5-ից Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիներով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով:

Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների փողոցների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի:

  • Կիսվել: