երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թումանյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թումանյան փողոցում

մայրաքաղաքում ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Մասնավորապես՝ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

Վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: