հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ա. Հովհաննիսյան - Թևոսյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ա. Հովհաննիսյան - Թևոսյան փողոցների խաչմերուկում

Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան - Թևոսյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. օգոստոսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ա. Հովհաննիսյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի Թևոսյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևեկել ձախ կամ դեպի աջ՝ նախկին միայն աջի փոխարեն:

  • Կիսվել: