հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա - Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:

  • Կիսվել: