շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Ս. Բաղդասարյան փ. – Ա. Հարությունյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Է. Իսաբեկյան փ. խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Նալբանդյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Ուրարտուի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

՛՛Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: