ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երկու տարի առաջ տեղի ունեցավ ուղղորդված հեղաշրջում և պլանավորված ծրագիր. Սահակյանց

Երկու տարի առաջ տեղի ունեցավ ուղղորդված հեղաշրջում և պլանավորված ծրագիր. Սահակյանց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր մի խումբ իրավաբաններ, գիտնականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ կազմակերպել են հավաք-քննարկում:

Քննարկման ժամանակ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցն ասաց, որ պետք է մարդկանց հասկացնել, որ 2 տարի առաջ տեղի ունեցավ ուղղորդված հեղաշրջում և պլանավորված ծրագիր: ՛՛Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է, որը բերվել է իշխանության դրսից, ներսից, չգիտեմ որտեղից, կարևոր է՝ մարդիկ հասկանան, որ նա առաջին օրվանից էլ չի մտածել ժողովրդի մասին՛՛։

Ռեժիսորը հավելեց, որ պետք է աշխատել իրավաբանների հետ, ներկայացնել բոլոր խնդիրները: ՛՛Եկեք պրոցեսներ սկսենք իրավաբանների հետ, ներկայացվի բոլոր խնդիրները, երկարատև պայքար սկսենք, համախմբվենք՛՛,- ասաց Սահակյանցը:

  • Կիսվել: