չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երկրաշաժից հետո Սիրիայում հայերը աստիճանաբար իրենց տներն են վերադառնում

Երկրաշաժից հետո Սիրիայում հայերը աստիճանաբար իրենց տներն են վերադառնում

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հայկական համայնքի ներկայացուցիչներին հնարավորինս աջակցություն է տրամադրվում, ժողովուրդն աստիճաբանար իր տներն է վերադառնում։ Այս մասին հայտնել է Հալեպում «Ռադիո երազ» կայանի տնօրեն Ռուբեն Գևորգյանը։

Գևորգյանն ասաց, որ անտուն մնացած հայերը շարունակում են պատսպարվել համապատասխան վայրերում (ազգային կենտրոններում, ճեմարաններում, եկեղեցիներում, առավել ապահով շենքերում), որտեղ իրենց օգնություն, օժանդակություն է ցուցաբերվում «հայկական գաղութի երիտասարդական կազմակերպությունների միջոցով»։

Ըստ նրա՝ երկրաշարժի հետեւանքով վիրավորված հայ տղամարդուն և իր դստերը հիվանդանոցում վիրահատել են, տղամարդու ոտքն ամպուտացվել է։

Փետրվարի 6-ին, զոհվել էին այդ ընտանիքի մայրը՝ Միրնա Թենքեճյանը, որդին՝ Ալպեր Թենեքեճյանը։ Ընտանիքը Հալեպի հայաշատ Ազիզիէ շրջանից է։

  • Կիսվել: