շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսունավարժություն Լոռու մարզում

«Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսունավարժություն Լոռու մարզում

Նոյեմբերի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձոր կայարանի տարածքում կազմակերպել և անց է կացրել «Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՆԳՆ փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ամրապնդել ներգրավված շահագրգիռ կողմերի փոխհամագործակցությունը։

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՓԾ փրկարարական ուժերի վարչության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստրաբաժանումների ծառայողներ, հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «ԼՈՌԷ» փրկարար ջոկատի տրասնապորտային միջոցներ, կամավորներ։

Ուսումնավարժությունն ընթացել է 3 տեղամասերով: Ըստ սցենարի՝ առաջին տեղամասում երկրաշարժի հետևանքով վնասվել էր երկաթուղու Վանաձոր կայարանի վարչական շենքը, որի տանիքում հրդեհ էր բռնկվել։ Տեղում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ իրականացվել է օդային հետախուզություն և ավտոսանդուղքի օգնությամբ՝ հրդեհաշիջում։
Երկրորդ տեղամասում խաղարկվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գնացքի մարդատար վագոններում» սցենար: Տեղակայվելով ճանապարհի անվտանգ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անձնակազմն անջատել է վառվող վագոնը, հետ քաշել և անջատված վագոնը դուրս բերել շարժագծերից։
Երրորդ տեղամասում խաղարկվել է մեկ այլ սցենար՝ «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը փլուզված շինությունում»:

Ուսումնավարժության ընթացքում անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն, միաժամանակ՝ ամրակապման, քանդման, մաքուր կտրման և փլատակներում արգալափակված քաղաքացու դուրսբերման աշխատանքներ:

Ամփոփելով արդյունքները՝ Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց վարժանքի մասնակիցներին արդյունավետ փոխհամագործակցության համար, նշելով, որ նման միջոցառումները նպաստում են փրկարարական աշխատանքների ներդաշնակեցմանը և խթան են հանդիսանում ուժերի պատրաստվածության բարձրացմանը։

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: