չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի և հաշիշի նմանվող զանգվածներ

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի և հաշիշի նմանվող զանգվածներ

Նոյեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Խանջյան փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 28, 33 և 43 տարեկան երեք տղամարդկանց։

28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի նմանվող փոշենման զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, ինչպես նաև հաշիշի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը և հայտնաբերված զանգվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: