չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Երիտասարդական ճամբար՝ Մեծավան համայնքում (տեսանյութ)

Երիտասարդական ճամբար՝ Մեծավան համայնքում (տեսանյութ)

Մեծավանում կազմակերպվում է Lոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը: Այստեղ կմիավորվեն շուրջ 300 երիտասարդներ՝ մարզի բոլոր համայնքներից: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

«Նախատեսվում են հանդիպումներ նկարիչների, մտավորականների, կավագործների հետ, ֆիլմի դիտում, քննարկում խարույկի շուրջ, տարբեր թրեյնինգներ, սպորտային ժամանց, համերգային ծրագիր:

Հանգստյան օրերը ճամբարականների համար հագեցած են լինելու տարատեսակ միջոցառումներով»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: