հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհների մրցույթներ կանցկացվեն

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհների մրցույթներ կանցկացվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ:

Մրցույթները հայտարարվում են հետևյալ ուղղություններով.

«Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում»,

 
 

«Տեղական մակարդակում որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավման ուղեցույցի և մեթոդական նյութերի կազմում՝ ներառելով կրկնօրինակելի մոդելներ և Հայաստանում հաջողությամբ կիրառված իրական օրինակներ»,

«Հայրենաճանաչությանը միտված նախաձեռնությունների (այդ թվում՝ արշավների, գիտաժողովների, օլիմպիադաների և այլն) խթանում, այդ թվում՝ սփյուռքի և Արցախի երիտասարդների ակտիվ ներգրավմամբ»,

«Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես երիտասարդության առաջընթացի, երիտասարդների շրջանում գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ»,

«Երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացում տեղեկատվության բարձրացման, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման (գործընթացում սոցիալական նորարարության խթանման, ինչպես, օրինակ՝ ֆինանսական գրագիտությունը զարգացնող առցանց խաղի մշակումը և այլն) և այլ միջոցներով, ինչպես նաև կոռուպցիայի վերաբերյալ դասընթացների կազմակերպում»,

 

«Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը»,

«Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, հասարակության՝ պատերազմից ներազդված այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում»,

«Ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպում ազգային մակարդակով՝ ներառելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին»,

«Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցի մշակում»:

Ժամկետների և այլ մանրամասների համար անցնել վերոնշյալ ակտիվ հղումներով:

  • Կիսվել: