երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
 Հալո կոչվող երևույթը այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում․ Սուրենյան

Հալո կոչվող երևույթը այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում․ Սուրենյան

Երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկար:

Սուրենյանը նաև մանրամասնել է, որ երևույթն առաջանում է, երբ արեգակի կամ լուսնի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով։

  • Կիսվել: