ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երեւանյան մանկապարտեզում պակիստանցու երեխային ստիպել են ուտել հող եւ կղանք, բռնության են ենթարկել․ ահազանգ ոստիկանությանը

Երեւանյան մանկապարտեզում պակիստանցու երեխային ստիպել են ուտել հող եւ կղանք, բռնության են ենթարկել․ ահազանգ ոստիկանությանը

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին Ա.  Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Ըստ նույն աղբյուրի, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:


  • Կիսվել: