երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից:
 
Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:
 
Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հասցեականության «Վեոլիա ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:
 
Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:
 
Մայրաքաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021 թ.-ից համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների տեղադրման և առկա համակարգերի նորոգման աշխատանքներ: Փոխարինվել է 39 հիդրանտ: Ընթացիկ տարում տեղադրվել է շուրջ 100 հիդրանտ, իսկ 2023 թ. դրանց թիվը կավելանա ևս 98-ով՝ ամբողջությամբ ավարտելով ծրագիրը:

  • Կիսվել: