կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանը և երևանցին արժանի են լավագույնին. Մարության

Երևանը և երևանցին արժանի են լավագույնին. Մարության

Երեւանը եւ երեւանցին արժանի են լավագույնին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Տիգրան Մարությանը:

՛՛Մեր փառապանծ քաղաքը, որն իր բացառիկ ջերմությամբ ու հավերժ երիտասարդական ոգով գերում է բոլորին, այսօր մի քիչ անխնամ տեսք ունի, մի քիչ ջղային է անընդհատ խցանումներից, մաքուր օդի պակասից, մի քիչ հոգնած՝ անընդհատ աղմուկից։

Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել, նրա խնդիրների մասին պետք է խոսել ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել ամեն օր։
Հենց սա կլինի մեր քաղաքի հանդեպ սիրո ամենավառ ապացույցը։

Տոնդ շնորհավո՜ր, Երեւան, մենք հետդ ենք ու հետդ կլինենք։ Ամեն ինչ լավ կլինի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: