Երևանը 15 նոր տրոլեյբուս կգնի, ձեռք կբերվի նաև 100 մեծ և 100 միջին ավտոբուս
Երևանի ավագանու՝ փետրվարի 10-ի նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոչ է արել նոր ավտոբուսներում ու երթուղայիններում ուղեվարձը վարորդին չփոխանցել, քանի որ մետաղադրամների համար համապատասխան արկղեր են տեղադրված։
«Նրանք 270 հազար դրամ են ստանում այն դեպքում, երբ շարքային պայմանագրայինների աշխատավարձը 120-150 հազար դրամ է»,-ասել է Հրաչյա Սարգսյանը և հավելել, որ «վարորդներին պետք չէ խղճալ»։
Քաղաքապետը նաև հայտնել է, որ մտադիր են այս տարի համայնքի միջոցների հաշվին մոտ 15 նոր տրոլեյբուս գնել։ 2022 թ. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 200 ավտոբուս ձեռք բերել՝ 100 մեծ (12 մ) և 100 միջին (8.5 մ)։