շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց

Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամը 17:00-ի սահմաններում 62-ամյա Գառնիկ Խաչատրյանն, իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով, Նոր Արեշ 3-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 
 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: