կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Երևանում վրաերթի են ենթարկել 15-ամյա աղջկա. նրան հիվանդանոց են տեղափոխել վարորդն ու բժիշկները

Երևանում վրաերթի են ենթարկել 15-ամյա աղջկա. նրան հիվանդանոց են տեղափոխել վարորդն ու բժիշկները

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հարություն Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց, Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 15-ամյա Նունե Մ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության,  քննչական կոմիտեի աշխատակիցները, պարեկները։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։

  • Կիսվել: