ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս հեծանվորդին. տղայի վիճակը ծանր կայուն է

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս հեծանվորդին. տղայի վիճակը ծանր կայուն է

Այսօր՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում՝ 5/16 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, այնուհետեւ օգնել է երեխային շտապօգնութան մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեամոբիլով տեղափոխվեց «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը:

  • Կիսվել: