շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ

Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ

Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ ու եղևնիներ. այս մասին հայտնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով, մարտի 10-ից Երևանում մեկնարկել են սանիտարական էտի ու ձևավորման աշխատանքները։ Ըստ նրա, թեև էտի աշխատանքների ավարտը նախատեսված են մինչև ապրիլի 10-ը, սակայն հնարավոր է քաղաքի հարավային շրջանակներում դրանք ավելի շուտ ավարտվեն։

  • Կիսվել: