շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում տեղի կունենա բժշկական տեխնոլոգիաների կոնֆերանս

Երևանում տեղի կունենա բժշկական տեխնոլոգիաների կոնֆերանս

Դեկտեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանում առողջապահական տեխնոլոգիաների թեմայով կոնֆերանս, որը կրում է Armenian Tomorrow’s Technology («Հայկական վաղվա տեխնոլոգիան») խորագիրը։ Միջոցառման կազմակերպիչը «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերությունն է։

Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ առողջապահության  և պաշտպանության նախարարության, ինչպես նաև տնտեսության զարգացման կարևորագույն ոլորտների ներկայացուցիչներ: Ելույթ կունենան հեղինակավոր բժիշկներ՝ ներկայացնելով ՀՀ-ում կատարված նախադեպը չունեցող վիրահատությունների արդյունքները: Ընկերության ներկայացուցիչները կամփոփեն «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերության մեկ տարվա գործունեությունը, կներկայացվի ընկերության տեսլականը՝ տեխնոլոգիաների զարգացման և նորարարության կիրառելիության ու միտումների վերաբերյալ։

«Ուսումնասիրելով առողջապահության ոլորտը երկրում տիրող պատերազմական դրության ժամանակ` հասկացանք, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման և կիրառման անհրաժեշտություն կա: Ուստի օգտագործելով թվային տեխնոլոգիաների կիրառման մեր 29-ից ավել տարիների փորձը, հիմնադրեցինք մասնագիտացված լաբորատորիա, որն այսուհետ կներկայանա «Հայբրիդ Թեքնոլոջիզ» բրենդի ներքո», – նշեց ընկերության հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ լաբորատորիան, օգտագործելով լազերային աճեցման նորագույն SLMտեխնոլոգիան, արտադրում է անհատական օրթոպեդիկ պրոթեզ իմպլանտատներ՝ ամբողջ մարմնի համար: «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերության որակավորված մասնագետների թիմն աշխատել է եւ շարունակում է աշխատել տարբեր բարդության դեպքերի հետ: Ավելի քան 54 զինվորի անվճար տրամադրվել են անհատական տիտանե իմպլանտատներ, բարեհաջող կատարվել են բոլոր վիրահատությունները: «ՀԱՅԲՐԻԴ ԹԵՔՆՈԼՈՋԻԶ». մեր ապագայի ռազմավարության մեջ նախատեսում ենք ընդլայնվել. անհատական իմպլանտներին զուգահեռ իրականացնել նաեւ ստանդարտ իմպլանտների արտադրություն` դուրս գալ միջազգային շուկա ներկայացնելով Made in Armenia մակնշմամբ արտադրանքը՝ որպես որակի նոր չափանիշ:

  • Կիսվել: