երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու. Ո՞ր փողոցներում է արդիականացվել լուսավորության ցանցը

Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու. Ո՞ր փողոցներում է արդիականացվել լուսավորության ցանցը

2024 թվականին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով: Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է Լեոյի, Քրիստափորի, Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում և Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:

Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան և Հանրապետության փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով:

Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: