չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանում ճակատ-ճակատի բախվել են Նիվան ու Hyundai-ը. կան վիրավորներ

Երևանում ճակատ-ճակատի բախվել են Նիվան ու Hyundai-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Նար-Դոսի փողոցում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բադալյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ. Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: