շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում ճակատ ճակատի բախվել են երկու KIA ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը մտավորական Վիլիկ Զաքարյանն է

Երևանում ճակատ ճակատի բախվել են երկու KIA ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը մտավորական Վիլիկ Զաքարյանն է

Հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22․00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են KIA մակնիշի 2 ավտոմեքենաներ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություներով վարորդներից մեկը ՀՀ նկարիչների միության անդամ, սիրված ու ճանաչված մտավորական, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Վիլիկ Զաքարյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: