Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ը շրջանների զգալի մասում, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևելյան՝ 5-8 մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 6-9աստիճանով, 21-22-ը, հատկապես գիշերային ժամերին աստիճանավար կնվազի ևս 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։