հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը.

Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց, 1-ին նրբ., հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը,

Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը,

Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց, հ. 3/2 շենքի դիմաց գտնվող ինքնակամ շինությունը,

Էրեբունի վարչական շրջանում ապամոնտաժվել է Մուրացանի փողոց, հ.113/3 հասցեի ինքնակամ շինությունը:

Հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը լինելու է շարունակական:

  • Կիսվել: