շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանում փրկարարները 1 օրում 2 ինքնասպանության փորձ են կանխել

Երևանում փրկարարները 1 օրում 2 ինքնասպանության փորձ են կանխել

Փետրվարի 1-ին, ժամը 20։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են 43-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ 

 

Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

  • Կիսվել: