ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 11-17-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 12-17-ը, Արաբկիրում` նոյեմբերի 12-15-ը: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում նոյեմբերի 16-ին և 17-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 16-ին:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»: 

  • Կիսվել: