երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը.սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 26-30-ը,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին, հոկտեմբերի 1-ին,

Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ սեպտեմբերի 26-ին,

Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

  • Կիսվել: