երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Երևանում պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել

Երևանում պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել

Մինչև օգոստոս Երևանում պլանավորված է կառուցել 400 թեքահարթակ. այս մասին հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

«Շատ կարևոր է, որ մենք այս աշխատանքներում ունենանք համակարգային մոտեցում, թեքահարթակ կառուցելն ինքնանպատակ չէ, հարկավոր է, որ ինչ որ հատվածի ամբողջական հասանելիության լուծում տրվի»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: