ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանում պարեկներն ու փրկարարները Opel-ի երիտասարդ վարորդի հետ Հաղթանակ կամրջի վրա կանխել են 26-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Երևանում պարեկներն ու փրկարարները Opel-ի երիտասարդ վարորդի հետ Հաղթանակ կամրջի վրա կանխել են 26-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են կատարում։

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները, փրկարարները և մի քաղաքացի, ով այդ պահին եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով, մեծ դժվարությամբ կարողացել են այդ միջին տարիքի տղամարդուն դուրս բերել վտանգավոր եզրագծից անվտանգ վայր, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարեկները և ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել են, որ այդ տղամարդը Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ա. Ա-ն է, ով այնուհետև ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ 

  • Կիսվել: