հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում մոր և աղջկա վիճաբանությունն ավարտվել է տարեց կնոջ աչքի վնասվածքով, ոստիկանությունում էլ մայրը պատռել է թղթերը

Երևանում մոր և աղջկա վիճաբանությունն ավարտվել է տարեց կնոջ աչքի վնասվածքով, ոստիկանությունում էլ մայրը պատռել է թղթերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հ. Էմինի փողոցի տներից մեկի բնակիչ, 61-ամյա Հռիփսիմե Շ.-ից, ով հայտնել է, որ ոմն Ադամ վիճաբանում է իրենց հետ:

Ժամը 13:30-ին, դարձյալ ահազանգ է ստացվում նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռոմելա Շ.-ից, ով հայտնել է, որ եթե մորը տանից չտանեն, կդանակահարի նրան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ բնակարանում վիճաբանության ժամանակ Ռոմելա Շ.-ն հարվածել է մոր՝ Հռիփսիմե Շ.-ի դեմքին, ով արդեն հունիսի 17-ին «աչքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Համայնքային ոստիկանը նշված միջադեպի վերաբերյալ համապատասխան բացատրություններ է ընդունել Հռիփսիմե և Ռոմելա Շ.-երից ու արդեն, երբ Հռիսփիմե Շ.-ին հրավիրել է իր աշխատասենյակ, վերջինս պատռել է իր և աղջկա գրված բացատրությունները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք: 

  • Կիսվել: