կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Երևանում մայրը և 2 մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. Դեպքը եղել է լոգարանում

Երևանում մայրը և 2 մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. Դեպքը եղել է լոգարանում

Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ներքին Շենգավիթ տներից մեկից  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը լոգարանի լոգախցիկի ապակին կոտրվելու և վնասելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են 2-ամյա Գ․Գ․-ն՝ «ձախ ուսահոդի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ,  3-ամյա Ա․ Գ․-ն՝ «աջ ոտնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ և 32-ամյա Քրիստինե Բ․-ն՝ «աջ ոտնաթաթի ու աջ ձեռքի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ։

Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորները մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իրենց տան լոգարանում լոգանք ընդունելու ժամանակ լոգախցիկի դռան ապակին կոտրվելու և վերջիններիս վրա ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

  • Կիսվել: