կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում կոտրել են արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին

Երևանում կոտրել են արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սերյոժա Ղ.-ից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտա և Քրիստափոր փողոցի խաչմերուկի մոտ գտնվող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին կոտրել են և կան կասկածներ, որ փորձել են գողություն կատարել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ռ. Մուրադյանի գլխավորությամբ:   Պարզվել է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 12-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոտրել է Տիգրան Մեծի 51 հասցեում գտնվող, Երևանի բնակիչ, Վիրաբ Հ.-ին պատկանող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին՝ պատճառելով գույքային վնաս:  

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզում են դեպքի հանգամանքները, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:  

  • Կիսվել: