երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, իսկ հետո՝ ծառին. ծառն արմատախիլ է եղել

Երևանում Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, իսկ հետո՝ ծառին. ծառն արմատախիլ է եղել

Այսօր՝ օգոստոսի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում  Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական  հաշվարկ:  Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել  3 քաղաքացու, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց  մեկնելուց: Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը: 

  • Կիսվել: