շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Երևանում հրшզենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Երևանում հրшզենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Փետրվարի 19-ին՝ ժամը 23.41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածքով» Ավան-Առինջ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անհայտ անձ, որի մոտ գրանցվել է «սրտի կանգ»:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունից մեկնած խումբը պարզել է, որ մահացածը Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 1980 թ. ծնված Վահագն Մ-ն է։ Ճշտվել է նաև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

  • Կիսվել: